DWCS 4-րդ շաբաթ․ Բոսնոյանի և Մգոյանի ելույթները՝ UFC պայմանագրի համար պայքարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 3-ին Լաս Վեգասում կայացավ Դանա Ուայթի մրցակցային սերիայի (Dana White’s Contender Series) 2025 թվականի չորրորդ թողարկումը։ Տուրնիրի շրջանակում անցկացվեց հինգ մենամարտ, իսկ UFC-ի պայմանագիր ստացան չորս մարտիկներ։
Այս թողարկման շրջանակում պայմանագրի համար պայքարեցին հայկական ծագմամբ երկու մարտիկներ՝ Ժան-Պոլ Բոսնոյանը (Jean-Paul Lebosnoyani) և Դավիթ Մգոյանը, եզդի, ով ծնունդով Հայաստանից է։
Դավիթ Մգոյանը (7-1) ցավոք պարտվեց Թոմմի ՄակՄիլանին (9-0) մեծամասնության որոշմամբ DWCS 4-ում։ Դատավորների արձանագրությունները՝ 28-28, 29-28, 29-28 ամերիկացու օգտին։ Այս մենամարտում հանդիպեցին UFC-ի աստղեր Արման Ծառուկյանի և Շոն Օ'Մալիի սաները։ Մենամարտը ստացվեց տպավորիչ․ Մգոյանը վստահորեն հաղթեց առաջին ռաունդը և շատ մոտ էր շնչահեղձումով վաղաժամ հաղթանակին, սակայն ՄակՄիլանը դիմացավ։ Դավիթը մեծ էներգիա ծախսեց մենամարտը ավարտելու փորձերում, ինչի հետևանքով երկրորդ և երրորդ ռաունդերում զիջեց նախաձեռնությունը և ընդունեց բազմաթիվ հարվածներ։ Վերջին ռաունդի սկզբում Մգոյանը հավասարեցրեց պայքարը, բայց վերջաբանը մնաց ամերիկացուն, ինչն էլ որոշիչ դարձավ։
Մենամարտից հետո UFC-ի նախագահ Դանա Ուայթը նշեց մենամարտի բարձր մակարդակը և տեղեկացրեց, որ Դավիթ Մգոյանը դրամական պարգև կստանա իր տպավորիչ ելույթի համար, իսկ Թոմմի ՄակՄիլանը պայմանագիր կնքեց UFC-ի հետ։ Հետաքրքիր է, որ Թոմմին դահլիճում չէր որոշման հայտարարության պահին․ նա անմիջապես մենամարտից հետո տեղափոխվել էր հիվանդանոց։
ԱՄՆ-ից հանդես եկող հայկական ծագմամբ մյուս ներկայացուցիչը՝ Ժան-Պոլ Բոսնոյանը, երեկոյի գլխավոր մենամարտում տպավորիչ հաղթանակ տարավ Ջեք Քոնգդոնի (7-2) նկատմամբ՝ նոկաուտի ենթարկելով նրան առաջին ռաունդում և վաստակելով UFC-ի պայմանագիր։
DWCS 2025-ի 4-րդ շաբաթվա արդյունքները
-
Թեթևագույն քաշ․ Թոմմի ՄակՄիլան (9-0, ԱՄՆ) հաղթեց Դավիթ Մգոյանին (7-1, Հայաստան/Ռուսաստան) մեծամասնության որոշմամբ։
27-ամյա ՄակՄիլանը ստորագրեց UFC պայմանագիր և համալրեց թեթևագույն դիվիզիոնը։ Դավիթ Մգոյանը ստացավ «Ելույթի պարգև»։ -
Նաելագայուն քաշ․ Էդուարդո Էնրիկե (15-2, Բրազիլիա) հաղթեց Ան Տուան Հոյին (7-2, Վիետնամ) միաձայն որոշմամբ։
Այս մենամարտում պայմանագիր ոչ ոք չստացավ։ -
Թեթև քաշ․ Մանդել Նալլո (7-0, Բրազիլիա) հաղթեց Սամուել Սիլվային (13-5-1, Բրազիլիա) նոկաուտով առաջին ռաունդում։
33-ամյա Նալլոն ստորագրեց UFC պայմանագիր և համալրեց թեթև դիվիզիոնը։ -
Միջին քաշ․ Ցեզարի Օլեքսեյչուկ (16-3, Լեհաստան) հաղթեց Թեո Հայգին (6-1, ԱՄՆ) նոկաուտով առաջին ռաունդում։
29-ամյա Օլեքսեյչուկը պայմանագիր ստացավ UFC-ի հետ։ -
Կիսամիջին քաշ․ Ժան-Պոլ Բոսնոյան (9-2, ԱՄՆ) հաղթեց Ջեք Քոնգդոնին (7-2, ԱՄՆ) նոկաուտով առաջին ռաունդում։
26-ամյա Բոսնոյանը ստորագրեց UFC պայմանագիր և համալրեց կիսամիջին դիվիզիոնը։
Հաջորդ թողարկումը DWCS-ի կանցկացվի սեպտեմբերի 10-ին Լաս Վեգասում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0