18-ամյա Համլետ Մանուկյանը ճանաչվել է 2025 թվականի լավագույն մարմնամարզիկ՝ երկրպագուների քվեարկությամբ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Եվրոպայի չեմպիոն, Ունիվերսիադայի հաղթող և Աշխարհի գավաթի մրցանակակիր, 18-ամյա հայ մարզիկ Համլետ Մանուկյանը ճանաչվել է 2025 թվականի լավագույն մարմնամարզիկ՝ երկրպագուների քվեարկության արդյունքներով։
Հարցումն անցկացվել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում։ Արդյունքների համաձայն՝ Մանուկյանը ստացել է ձայների 51 տոկոսը՝ ավելի քան 1 միլիոն 30 հազար ձայն, ինչը նրան հնարավորություն է տվել վստահորեն զբաղեցնել առաջին տեղը։
Տարվա լավագույն մարմնամարզիկի կոչման համար պայքարում հայ մարզիկը առաջ է անցել Ադրբեջանի ներկայացուցիչ, թրամփլինով ցատկերի Եվրոպայի չեմպիոն Թոֆիգ Ալիևից, որը զբաղեցրել է երկրորդ տեղը։
Քվեարկությունում հաղթանակը դարձավ ևս մեկ նշանակալի ձեռքբերում երիտասարդ հայ մարմնամարզիկի արագ զարգացող կարիերայում, որը արդեն 18 տարեկանում դասվում է աշխարհի առաջատար մարզիկների շարքին։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0