SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Տիգրան Բարսեղյանը՝ աշխարհի լավագույն հարձակվողական խաղացողներից մեկն ըստ CIES-ի


Տիգրան Բարսեղյանը՝ աշխարհի լավագույն հարձակվողական խաղացողներից մեկն ըստ CIES-ի
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի ազգային հավաքականի և Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ընդգրկվել է CIES Football Observatory-ի վարկածով աշխարհի 100 լավագույն ունիվերսալ հարձակվողական խաղացողների ցանկում։ Վերլուծական կենտրոնի հետազոտությունը գնահատել է ֆուտբոլիստներին երեք հիմնական պարամետրերով՝ դիպուկ անցում (Take on), գոլային պահերի ստեղծում (Chance creation) և գրոհների արդյունավետ եզրափակում (Finishing)։

Ըստ վարկանիշի՝ Բարսեղյանը հավաքել է 75.0 ընդհանուր ինդեքս, ինչը նրան թույլ է տվել հայտնվել աշխարհի ամենաուժեղ հարձակվողների հարյուրյակում։ Նրա ցուցանիշներն առանձին կատեգորիաներում հետևյալն են՝

  • Դիպուկ անցում (Take on): 70.6
  • Գոլային պահերի ստեղծում (Chance creation): 72.1
  • Գրոհների ավարտ (Finishing): 82.4

Այս թվերը հաստատում են, որ Բարսեղյանը իր դիրքում ամենաարդյունավետ հարձակվողական խաղացողներից մեկն է։ CIES-ի դասակարգման համաձայն՝ նա դասվում է Shooter infiltrator կատեգորիային, որը նկարագրում է այն խաղացողներին, ովքեր արդյունավետորեն օգտագործում են պահերը և մուտք են գործում մրցակցի տուգանային հրապարակ։

Բարսեղյանը միակ հայ ֆուտբոլիստն է, որը ներառվել է այս ցանկում։ Հատկանշական է, որ Finishing (82.4) ցուցանիշով նա զբաղեցնում է 19-րդ տեղը աշխարհում, առաջ անցնելով Մեյսոն Գրինվուդից, Ֆլորիան Վիրծից և Մայքլ Օլիզից, սակայն փոքր-ինչ զիջելով Լամին Յամալին։ Finishing կատեգորիայում առաջին տեղը զբաղեցնում է Ուսման Դեմբելեն, իսկ երկրորդը՝ Կիլիան Մբապեն։

CIES-ի ընդհանուր վարկանիշի առաջատարները

Ընդհանուր միջին ցուցանիշով վարկանիշը գլխավորել է Մայքլ Օլիզեն («Բավարիա»), ով ունի 88.5 միավոր, ինչպես նաև 99.0 առավելագույն ցուցանիշ «Գոլային պահերի ստեղծում» կատեգորիայում։ Երկրորդ տեղում է Լամին Յամալը («Բարսելոնա»)՝ 87.7 միավորով, իսկ երրորդը՝ Ֆլորիան Վիրծը («Բայեր Լևերկուզեն»)՝ 85.0 միավորով։

Ահա լավագույն 5 խաղացողները՝

  1. Մայքլ Օլիզե («Բավարիա») – 88.5 (Take on: 86.0, Chance creation: 99.0, Finishing: 80.5)
  2. Լամին Յամալ («Բարսելոնա») – 87.7 (Take on: 90.1, Chance creation: 90.4, Finishing: 82.5)
  3. Ֆլորիան Վիրծ («Բայեր Լևերկուզեն») – 85.0 (Take on: 84.5, Chance creation: 89.8, Finishing: 80.7)
  4. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ») – 84.2 (Take on: 85.0, Chance creation: 84.8, Finishing: 82.9)
  5. Ուսման Դեմբելե («ՊՍԺ») – 83.6 (Take on: 78.9, Chance creation: 80.0, Finishing: 92.0)

Ընթացիկ մրցաշրջանում Տիգրան Բարսեղյանը գլխավորում է Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը՝ խփած 17 գոլով և 4 գոլային փոխանցումով։ Բացի այդ, նրա հաշվին կա 3 գոլ և 3 գոլային փոխանցում Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև 1 գոլ Սլովակիայի գավաթում։

CIES 100 best attackers

CIES 100 best attackers


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։